Թափուր աշխատատեղեր

01.03.2019

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ տեխնիկական աջակցության բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 

   Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

 

  • Մշակում է ինժեներական հետազննման, նախագծային/հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրերի տեխնիկական առաջադրանքները, ուսումնասիրում է շինարարական աշխատանքների նախագծերի նախապատրաստման փուլում ներկայացվող նախագծանախահաշվային փաստաթղթերը, ստուգում և համեմատում է տեխնիկական մասնագրերի համապատասխանությունը շինարարական նորմերին և կանոններին: Իրականացնում է վերահսկողություն կատարվող շինարարական, տեխնիկական և հեղինակային հսկողության պայմանագրերի, ինչպես նաև ներկայացնում է համապատասխան եզրակացություններ, դիտողություններ ու առաջարկություններ:
  • Մշակում է մրցութային փաստաթղթերի և առաջարկ ներկայացնելու հրավերների տեխնիկական հատվածները՝ գնման հայտը (պահանջվող սարքավորումների ցանկը և տեխնիկական բնութագիրը, հիմնական անձնակազմի ցանկը և որակավորումները, հայտատուների որակավորման չափանիշները, տեխնիկական մասնագրերը, աշխատանքների ամփոփագրերը, ծավալաթերթերը և այլն):
  • ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում կատարում է այցելություններ շինարարական օբյեկտներ (շինարարության, ինչպես նաև թերությունների վերացման երաշխիքային ժամանակահատվածի ընթացքում), հետևում է շինարարական աշխատանքների առաջընթացին և պատրաստում է ամսական, եռամսյակային, տարեկան և այլ /ըստ անհրաժեշտության/ հաշվետվություններ:
  • Ուսումնասիրում է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառուների և նախագծման/տեխնիկական հսկողության կազմակերպությունների (ընկերությունների) կողմից առաջարկված փոփոխություները և ներկայացնում է համապատասխան եզրակացություններ, դիտողություններ ու առաջարկություններ դրանց վերաբերյալ:
  • Ուսումնասիրում է տեխնիկական հսկողության կազմակերպությունների (ընկերությունների) կողմից հաստատված շինարարական աշխատանքների կապալառուների կատարողական ակտերը և ներկայացնում է համապատասխան եզրակացություններ, դիտողություններ ու առաջարկություններ դրանց վերաբերյալ:
  • Ուսումնասիրում է ինժեներական հետազննման և նախագծման կազմակերպությունների (ընկերությունների) կողմից ներկայացված հաշվետվություններ, գծագրեր, տեխնիկական մասնագրեր, աշխատանքների ծավալաթերթեր, նախահաշիվներ, տնտեսական վերլուծություններ և ներկայացնում է համապատասխան եզրակացություններ, դիտողություններ ու առաջարկություններ դրանց վերաբերյալ:
  • Ուսումնասիրում է տեխնիկական հսկողության կազմակերպությունների (ընկերությունների) կողմից ներկայացված արդյունքները և ներկայացնում է համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ դրանց վերաբերյալ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն, տրանսպորտային ուղիների (ենթակառուցվածքների) շինարարություն, կառավարում և շահագործում մասնագիտությունների գծով:
  • Մասնագիտական առնվազն 3 տարվա փորձառություն, որից առնվազն 1 տարվա տրանսպորտային ուղիների (ենթակառուցվածքների) շինարարության ծրագրերում աշխատանքային փորձառություն:
  • Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ ՀՀ իրավական ակտերի իմացություն, Ճանապարհաշինական ՀՀ նորմերի և ստանդարտների լավ իմացություն:
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց, անգլերեն լեզվի բավարար իմացություն:
  • AutoCad, MS windows, MS office (Word, Excel և այն), Autlook Express, Internet ծրագրային փաթեթով աշխատելու հմտություն:
  • Թիմային աշխատանքի ունակություն և հաշվետվությունների պատրաստման հմտություններ:

 

    Մրցույթին մասնակցելու համար  անհրաժեշտ է ներկայացնել՝

  • գրավոր դիմում << Հայավտոճան տնօրինություն>> ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի անունով
  • ռեզյումե
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ(ներ)ի, վկայական(ներ)ի, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:

Աշխատավարձի չափը` 290 000 ՀՀ դրամ:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.03.2019թ.:

 

Փաստաթղթերը նեկայացնել անձամբ <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ (ք. Երևան, Նալբանդյան 28, 3-րդ հարկ, հեռ. /010/52/50/02)  կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ ahpiu@netsys.am: