Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։
Սակայն խնդիրներ լինում են, քանի որ լեռնային ռելիեֆի պայմաններում, ինչը հատուկ է Հայաստանի գրեթե բոլոր մարզերին, բուքն ու ձյունն ուղեկից են դժվարին այդ աշխատանքն իրականացնող մասնագետներին։
Շրջայցի ընթացքում ակնհայտ էր այն փաստը, որ ճանշինները հիմնականում կատարում են իրենց առջև դրված խնդիրը՝ ցանկացած եղանակային իրավիճակում կարողանում են անցանելի պահել ՀՀ ավտոճանապարհների՝ իրենց ենթակայությամբ գտնվող հատվածները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բոլոր Ճանշինների ղեկավարներին հանձնարարեց դժվարություններից և խնդիրներից խուսափելու համար ժամանակին կատարել աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
լրատվական ծառայություն