Մեղրու լեռնանցքի ճանապարհները չեն փակվում

By | 24.12.2013 18:26

Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի ճանապարհի սպասարկման  ընթացքին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեց Մեղրիի տարածարշրջան:

meghri

Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող  Ճանշինի աշխատակիցները բարեխղճորեն էին կատարել իրենց առջև դրված խնդիրը: Մեր այցի պահին ճանշինի աշխատակիցները կատարում էին ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Նրանց սպասարկման տարածքում գտնվող ճանապարհահատվածը, որի երկու կողմերում ձյան բարձր կույտեր էին, իդեալական վիճակում էր:

meghri2

Այս արդյունքին նրանք հասել են միահամուռ աշխատանքի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։

Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետում, ուր բուքն ու մառախուղը առավել հաճախ են  դժվարություններ ստեղծում երթևեկության համար, սառնորակ մի աղբյուր է հոսում, որը սիմվոլիկ նշանակություն ունի ճանշինի աշխատակիցների համար. եթե աղբյուրը բաց է, ուրեմն բաց է նաև ճանապարհը։

meghri1

Ու բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի, որ աղբյուրը տարվա բոլոր եղանակներին հոսի ու բաց պահի ճանապարհը:

Սակայն  սրտացավորեն կատարելով իրենց աշխատանքը, ժամանակին ապահովելով ճանապարհի անցանելիությունը՝ Ճանշինի աշխատակիցների համար ամենից վիրավորականն այն է, որ տարբեր լրատվամիջոցներով իրենց կատարած աշխատանքը հաճախ ներկայացվում է աղավաղված:

meghri3

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Ճանշինի կատարած աշխատանքները:

meghri4

Նրա խոսքով՝ փորձությունները դեռ առջևում են. ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը Ճանշինների հետ համատեղ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջ ձմռան ընթացքում Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհները լինեն անցանելի և նորմալ վիճակում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով