Վերականգնվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը

By | 27.12.2013 14:56

ՀՀ տրանսպորտի  և կապի  նախարարության  կողմից  2013 թ. վերականգնվել   և  շահագործման  է հանձնվել  ՀՀ  Սյունիքի  մարզի Լիճք համայնքի հատվածով  անցնող  միջպետական  նշանակության  Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի  սահման   ավտոճանապարհի  վրա  գտնվող կամուրջը:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են  «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից:

Կատարվել են հողային, կամրջի ուժեղացման բետոնային, ճանապարհային ծածկի հիմնանորոգման և երթևեկության անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով