Գնդեվազ- Ջերմուկ ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է

Տպել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Աշոցքի, Իջևանի, Ապարանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

29012014

Ճանապարհաշինարարների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

290120142

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն