Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Տպել

Հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Արագածում բուք է:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: