Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն — Գեղադիր հատվածը

By | 30.01.2014 14:30

Հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի և Սելիմի լեռնանցքներում բուք է, Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով