Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է

By | 31.01.2014 09:30

Հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է:

Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով