Նոյեմբերյան — Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Տպել

Հունվարի 31–ին` ժամը 14:30–ի դրությամբ,առատ ձյան պատճառով Նոյեմբերյան — Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար:

Ստեփանավանի, Թումանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: