Բուքը սաստկացել է Ջաջուռի լեռնանցքում, Աշոցքի, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում

Տպել

Փետրվարի 1–ին` ժամը 11:30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Բուքը սաստկացել է Գյումրի — Աշոցք, Գյումրի — Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: