Երևան – Սևան ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքում բուք է

By | 01.02.2014 09:30

Փետրվարի 1–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Ախուրյանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունու ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երևան – Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու  Մեղրու լեռնանցքում` բուք:
Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի,  Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի,  Նոյեմբերյանի,  Տավուշի, Սիսիանի,  Գորիսի, Կապանի և  Մարտունու  տարածաշրջաններում տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով