Գորիսի և Ստեփանավանի ավտոճանապարհներին մերկասառույց է, Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ մառախուղ

By | 28.02.2014 09:30

Փետրվարի 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով