Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

By | 01.03.2014 11:05
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1–ին` ժամը 11.00–ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սևանում,  Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում,  Ճամբարակում,  Վարդենիսում,  Մարտունիում և  Դիլիջանում ձյուն է տեղացել:  Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: