Հանրապետության ավտոճանապարհները բաց են

By | 29.03.2014 17:33

Մարտի 29-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: