Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքը բաց է երթևեկության համար

By | 30.03.2014 16:37

Մարտի 30-ին՝ ժամը 16.30-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։