Թուխ Մանուկի և Վարդենյաց լեռնանցքները փակ են

By | 30.03.2014 10:00

Մարտի 30-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամի է և տեղում է առատ ձյուն։

Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:

Երևան — Գյումրի — Բավրա — Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին — Անի հատվածը, Թուխ Մանուկի և Վարդենյաց լեռնանցքները փակ են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: