Հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ

By | 30.03.2014 21:30
Մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:Փակ են Մաստարա — Լանջիկ — Սառնաղբյուր, Բերդ — Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։