Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է

By | 30.03.2014 11:05
Մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:Փակ են Երևան – Գյումրի – Բավրա — Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին — Անի, Վանաձոր — Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ — Ճամբարակ, Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածները  և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները:

Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է:

Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: