Վանաձոր — Ալավերդի ավտոճանապարհի փակված հատվածը երթևեկելի է

By | 30.03.2014 14:33
Մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր — Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված հատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է:Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է:

 

Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: