Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 31.03.2014 14:41
Մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի  դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Վարդենյաց լեռնանցքը  և  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: 
Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ: