Վարդենյաց լեռնանցքը և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

By | 31.03.2014 17:39

Մարտի 31-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը և  Բերդ — Ճամբարակ  ճանապարհահատվածը փակ են:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին:
տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ: