sitelogo

Մարտի 2014

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

Մարտի 31-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը և  Բերդ — Ճամբարակ  ճանապարհահատվածը փակ են:

Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի  դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Վարդենյաց լեռնանցքը  և  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: 

Հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ

Մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:

Փակ են Բերդ — Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:

Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքը բաց է երթևեկության համար

Մարտի 30-ին՝ ժամը 16.30-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Թալին — Անի ճանապարհահատվածը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մարտի 30-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ,  մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Երևան — Գյումրի — Բավրա — Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին — Անի հատվածը:

Վանաձոր — Ալավերդի ավտոճանապարհի փակված հատվածը երթևեկելի է

Մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր — Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված հատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է

Մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:

Թուխ Մանուկի և Վարդենյաց լեռնանցքները փակ են

Մարտի 30-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամի է և տեղում է առատ ձյուն։

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

Մարտի 29-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև: