Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Տպել

Ապրիլի 2-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ — Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Կոտայքի, Սևանի  տարածաշրջաններում,  Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի  միջպետական  ավտոճանապարհի Գորիս — Սիսիան  ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ: