Ավտոճանապարհները բաց են. որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում

Տպել

Ապրիլի 3-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: