Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է

By | 04.04.2014 09:30
Ապրիլի 4-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և   Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղում է ձյուն:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: