Փլուզված ժայռաբեկորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մասից

By | 23.04.2014 10:00

Ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: 
230420141
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: 

Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: 

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: