Երևան-Մասիս ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է

By | 30.04.2014 17:05

Ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, հանրապետական նշանակության (Հ-14) Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել կամրջի ծածկի սալերի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Վթարը վերացնելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ։

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով տեղադրվել են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ։