Բանավանի հատվածում երթևեկության թույլատրելի արագությունը սահմանափակվել է

By | 15.05.2014 16:38

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ3 հանրապետական նշանակությամբ N4 ավտոճանապարհով երթևեկության թույլատրելի արագությունը Եղվարդ քաղաքի սկզբնամասում փոփոխությունների է ենթարկվել:

Մասնավորապես, Եղվարդ բնակավայրի սկիզբը նշող սպիտակ ֆոնով ճանապարհային նշանը 5.7-րդ կմ-ից տեղափոխվել է ճանապարհահատվածի Եղվարդ քաղաքի փաստացի կառուցապատման սահմանը: Այսինքն, մինչև այդ նշանը (5.23.1 ) վարորդները կարող են երթևեկել առավելագույնը 90կմ/ժ արագությամբ:

060520142

Միաժամանակ, հաշվի առնելով ճանապարհի 5.9-6.3 ձախ հատվածի (նախկին գյուղտեխնիկայի «НАТИ»-ի բանավանի տեղամասում) բնակեցված լինելու հանգամանքը, նշված 400մ երկարությամբ հատվածում առավելագույն արագությունը սահմանվել է 70կմ/ժ:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ