Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

By | 17.05.2014 13:50

Մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:
Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի ևս մի քանի օր:

Վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել  նշված ճանապարհից:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: