Սարի ամբողջական փլուզումը երկկողմանի փակել է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը

By | 18.05.2014 17:45

Մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում,  Տավուշի մարզի Ճամբարակ — Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:
Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել:

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:

Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան:

Վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից: