Ողջ գիշերվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհն արդեն երթևեկելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

By | 19.05.2014 11:15

Մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10 սահմաններում Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ  հսկա ժայռաբեկորները, որոնց  ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը:

190520141

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու և երկկողմանի երթևեկելի դարձնելու համար:

190520143

Ելնելով արտակարգ իրավիճակից, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների բարդությունից, բացի այս ճանապարհը սպասարկող «Հաղարծին» ճանապարահաշինական ընկերության աշխատակիցներից, ճանապարհը մաքրելու  աշխատանքներում ներգրավվել էին նաև Իջևանի ճանշինի աշխատակիցները:

190520144

Մինչ այդ՝ ժայռաբեկորները մանրացնելու նպատակով պայթեցման աշխատանքներ կատարեցին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

190520145

Ճանապարհի մաքրման աշխատանքների ընթացքը տեղում կազմակերպում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:

190520142

Վթարից անմիջապես հետո սկսված և ամբողջ գիշեր շարունակված օպերատիվ և կազմակերպված աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ սեղմ ժամկետում ճանապարհը մաքրել ժայռաբեկորներից և արդեն լուսադեմին այն երկկողմանի երթևեկելի էր:

Մանրամասները՝ տեսանյութում