Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող ճանապարհը

By | 21.05.2014 12:30

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը:

210520141 Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր:

Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ:

210520142

Նախկին ճանապարհի հետ կապված վարորդների դժգոհությունը մեկն էր՝ մեքենաները շարքից դուրս էին գալիս: Իրենց համար այս ճանապարհն այժմ լավագույն ասֆալտապատ ճանապարհից էլ լավն է:

210520143
Համայնքների ղեկավարները գյուղացիների անունից արդեն գոհունակությամբ են խոսում վերականգնված ճանապարհի մասին և փորձում մոռանալ նախկին դժվարությունները:

210520144 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝սույն թվականի ապրիլի 1-ից տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ են անցել հանրապետական նշանակության շուրջ 30 ճանապարհներ, որոնց շահագործման և բարելավման աշխատանքները կընթանան ըստ սահմանված ժամկետների:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ