Քարաթափման հետևանքով միակողմանի փակված Վանաձոր-Ալավերդի ճանապարհն արդեն երթևեկելի է (Տեսանյութ)

By | 26.05.2014 15:55
Մայիսի 25 – ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահմանի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
«Լոռու ՃՇՇ» ՓԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով նույն օրը կուտակված քարերն անմիջապես դուրս  են բերվել ճանապարհի երթևեկելի մասից:Ժամը 23:00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի բացվել է:
Այս պահին կատարվում են կողնակների, կողային առուների թափվածքների մաքրման աշխատանքներ:


Մանրամասները՝ տեսանյութում…