Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում. ճանապարհը երկկողմանի փակ է

Տպել

Հունիսի 3-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում,  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։Վթարի վայրում ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները։
Ճանապարհը բացվելուն պես՝ կտրվի լրացուցիչ հաղորդակցություն։