Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է ծանրաքաշ բեռնատարների համար

Տպել

Հունիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ ծանրաքաշ բեռնատար մեքենաների համար միակողմանի երթևեկելի է դարձել նույն օրը՝  ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում սողանքային փլուզման հետևանքով երկկողմանի փակված  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը:
Այս պահի դրությամբ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Երկկողմանի երթևեկությունը վերականգնվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: