Մասնագետների պնդմամբ՝ Գյուլագարակ – Կուրթան ճանապարհին միջամտելը խիստ վտանգավոր է (Տեսանյութ)

By | 05.06.2014 11:45

Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ — Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:

050620140

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից, երկրաբաններից և ճարտարագետներից ձևավորված մասնագիտական խումբն այցելեց սողանքի վայր՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

050620144

Մասնագետները միաբերան նշում են. այստեղ խիստ վտանգավոր է որևէ տեսակի մեխանիզմի կամ տեխնիկայի միջամտությունը, քանզի ցանկացած պահի սարը կարող է փլուզվել՝ փակելով ոչ միայն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, այլև ճանապարհով անցնող երկաթգիծն ու թունելները:

05062014

Տեղանքում երկրաբանների ակնադիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սողանքը գնալով ակտիվանում է: Ըստ նրանց՝ նույնիսկ մարդկանց շարժն այդ տարածքում պետք է արգելել:

050620141

Որպես խնդրի լուծում՝ մասնագետներն առաջարկում են վերականգնել սողանքային հատվածը շրջանցող 4.2 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհը, որը Լոռու և Ալավերդու ճանշինների կողմից հարթեցման աշխատանքներ կատարելուց հետո կդառնա երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

050620142

Ներկայում Ձորագյուղ համայնքի բնակիչները երթևեկում են վթարված ճանապարհահատվածի շարունակությունը կազմող հանրապետական նշանակության ճանապարհով, որը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենաերկար ուղին է:

Մանրամասները՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ