Վերականգնվել է Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածը

Տպել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, և ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաև Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները:Տեղեկացնենք նաև, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: