Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի և Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում

By | 16.06.2014 16:25

Հունիսի 16-ին` ժամը  17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով  փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը:

17062014

Մեղրիի  ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։

170620143

Հորդառատ անձրևից հեղեղվել է նաև Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող  հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։
170620141

Մեղրիի ճանապարհաշինարարները  վթարված այս ճանապարհահատվածներում ևս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը ևս երթևեկելի է։

Վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։