Երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը

By | 14.07.2014 13:00
2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։
Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի  11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 16-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի:
Սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: