Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

By | 26.08.2014 12:00

Ավարտին են մոտենում հուլիսի 16-ին մեկնարկած Երևանից դեպի Դիլիջանի թունել տանող (Մ-4, Երևան — Սևան — Իջևան — Ադրբեջանի սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

2608141

Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի 6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։ Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի բետոնային ներքին շերտը։

2608142

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհահատվածը շատ ավելի որակյալ ու դիմացկուն կլինի:

2608143

Ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ կատարվում են նաև ջրահեռացման համակարգի, իջատեղերի, հենապատերի ու կամուրջների նորոգման և վերականգնման աշխատանքներ։

2608144

Հիմնանորոգված ճանապարհահատվածի երկայնքով անվտանգության նկատառումներով՝ կտեղադրվեն մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվեն գծանշումներ։

2608145

Կարևոր նշանակություն ունեցող միջպետական այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ օգոստոսի վերջին։

2608146

Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքն, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմել էր մոտ 1 մլրդ 360 մլն դրամ:

2608147

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այդ գինը նվազել է 180 միլիոն դրամով՝ կազմելով 1 մլրդ 180 մլն դրամ:

2608149

Աշխատանքները կատարվում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ