Հանրապետության ավտոճանապարհները բաց են

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Ինչ վերաբերվում է երեկ ժամը՝ 17:30-ի  դրությամբ, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 17 կմ-ում անձրևների հետևանքով առաջացած  բերվածքների պատճառով ճանապարհի միակողմանի փակ լինելուն, ապա երեկ  ժամը՝ 20:30-ի  դրությամբ, ճանապարհն ամբողջությամբ բաց էր երկկողմանի երթևեկության համար:
Տեղում մաքրման աշխատանքներն իրականացրել է «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ