Ծովագյուղ-Դիլիջան Ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից

By | 30.08.2014 17:20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան — Սևան — Իջևան — Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն