Միջպետական ​​եւ հանրապետական ​​նշանակության ավտոճանապարհները բաց են

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Հիշեցնենք, որ հիմնանորոգման պատճառով 2014թ. հուլիսի 16-ից ավտոտրանսպորտային երթևեկությունը դադարեցված է Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4 – Մ-14 – Ծովագյուղ –Սեմյոնովկա – Մ-4:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ