Միջպետական ​​եւ հանրապետական ​​նշանակության ավտոճանապարհները բաց են

By | 23.09.2014 09:30

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Հիշեցնենք, որ Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնված է օգոստոսի 30-ից՝ ժամը 17:00-ից:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ