Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է. տեսանելիությունը 100-150 մետր է

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ