Կապան-Քաջարան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

By | 21.10.2014 09:30

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08։00-9։00-ի սահմաններում, Կապան-Քաջարան միջպետական ավտոճանապարհին  (Մ2 ավտոճանապարհի 213կմ) տեղի է ունեցել քարաթափում:
«Կապան ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում  կուտակված քարերը հեռացվել են երթևեկելի մասից։
Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ