Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է: Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է:
Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ