Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

By | 24.11.2014 21:00

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Գավառի ամբողջ տարածաշրջանում, Սիսիանի, Սարավանի, Ջաջուռի, Գյումրիից Աշոցք (Քեթիի հատվածում) և Աշտարակից Ապարան (Արտաշավանի հատվածում) տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու,Դիլիջանի, Ճամբարակի,Իջևանի, Նոյեմբերյանի, Վայքի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց(Սելիմի ) լեռնանցքում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ