Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

By | 25.11.2014 09:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ- ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09: 45–ի դրությամբ, Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի,Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու,Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ