Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

By | 26.11.2014 17:30

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ- ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 17: 30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանից դեպի Դիլիջանի թունել և դեպի Գավառ, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ